Հաղորդում է արագիլը :)

Հունիսի 1-12-ը Երեւանում ծնվել է 760 երեխա:  Հետաքրքիր է, որ 3 բալիկների մայրիկները Հայաստանից չեն, բայց ծննդաբերել են Հայաստանում: Կեսարյան հատումով լույս աշխարհ է եկել 250 փոքրիկ, այսինքն՝ ծնունդների մոտ 30 տոկոսը:

Իսկ ահա անցյալ շաբաթ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հրաշագործ մայրիկներն արհեստավարժ բժիշկների օգնությամբ  58 կյանք են պարգեւել: Նրանցից 31-ն ապագա զինվորներ են, 27-ը՝ ապագա մայրեր: Փոքրիկներն առողջ են, ծնողները՝ երջանիկ:

«Իմ փոքրիկ»-ն ու «Շենգավիթ»-ը բոլոր փոքրիկներին մաղթում են անհոգ մանկություն: