Սիրելի՛ մեծ եւ փոքր ընթերցողներ, ընդամենը մի քանի ժամից մեր դռները կթակի նոր՝ 2019 թ․-ը։ «Իմ փոքրիկ»-ը շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը։ Թող որ հաջորդ տարի ընտանեկան ջերմ և տաքուկ միջավայրում մշտապես զրնգա մանկական խինդն ու ծիծաղը:
Եկեք սեր տանք աշխարհին՝ մեր փոքրիկ քայլերով այն դարձնելով ավելի լավը։
Սիրելի՛ ընթերցողներ, «Իմ փոքրիկ»-ը ևս մեկնում է տոնական արձակուրդի։ Մենք աշխատանքային առօրյային կվերադառնանք հունվարի 7-ից:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»



