3-ամյա Լեո Բարնեթը չափն անցել է գազար ուտելով. նա այնքան շատ է կերել, որ մաշկը գազարագույն երանգ է ստացել:
Դրա պատճառն օրգանիզմում բետա-կարոտինի ավելցուկն է կամ էլ հիպեր-բետա-կարոտենեմիա անունով հիվանդությունը: Տղան նման ախտորոշմամաբ միակ հիվանդն է ամբողջ Միացյալ թագավորությունում:
Ինչպես հայտնում է Metro-ն, երեխան այժմ խիստ սննդակարգի է հետեւում բժիշկների խիստ հսկողության ներքո` օրգանիզմում կարոտինի քանակի կրճատման համար: Նրա կերակրացանկի հիմնական բաղադրիչը կաղամբն է: