«Տաթևի դարպասներ» նախագիծն ուրախությամբ հայտարարում է մանկական ստեղծագործական մրցույթ՝ «Ստեղծիր Տաթևիկի կերպարը կամ արի ճախրենք» խորագրով: Այս հետաքրքրիր մրցույթի նպատակն է երեխաներին իրազեկել աշխարհում ամենաերկար ուղևորատար «ՏաԹևեր» ճոպանուղու մասին, ինչպես նաև ստեղծել երեխաներին հոգեհարազատ կերպարներ, որոնք ճոպանուղուն և դրա նկատմամբ մոտեցումներին ուրույն լիցքեր կհաղորդեն: Փոքրիկ պատմվածքը, որը նաև մրցույթի գեղարվեստական հայեցակարգն է, կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ:
-
- գեղանկար,
- դեկորատիվ-կիրառական արվեստ (փայտ, մետաղ, խեցիներ, ուլունքներ, քարեր և այլն),
- քանդակ,
- համակարգչային գրաֆիկա,
- Facebook-ի համակրանք:
Գեղանկարները պետք է տրամադրել A3 ֆորմատի հատս թղթի (վատման) վրա, օգտագործված նյութերը՝ մատիտ, ջրաներկ, գուաշ, յուղամատիտ:
Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետն է 2012 թվականի մայիսի 20-ը: Սակայն դրանից հետո էլ աշխատանքներ կընդունվեն:
Աշխատանքի հակառակ կողմում պետք է նշված լինեն երեխայի անունը, ազգանունը, տարիքը, դասատուի անունն ու ազգանունը, ուսումնական հաստատության անվանումը, հասցեն, կոնտակտային հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն:
Աշխատանքները կարող են լուսանկարվել և ուղարկվել մրցույթի էլեկտրոնային փոստի հասցեով (
Մրցույթն անցկացվելու է 2 փուլով՝ նախընտրական և եզրափակիչ: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները կմասնակցեն Երեխաների պաշտպանության միջազգային օրվան (հունիսի 1, 2012 թ.) նվիրված ցուցահանդեսին: Եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրով: Բոլոր անվանակարգերի առաջին երեք մրցանակները ստացած մասնակիցներին կշնորհվի դեպի Տաթև ուղևորություն: Կազմակերպիչներն իրենց վրա են վերցնում մասնակցի և նրան ուղեկցող 1 մեծահասակի ուղևորության բոլոր ծախսերը:
Աշխատանքներն ընտրվելու են հեղինակավոր ժյուրիի կողմից, նաև ինտերնետ-քվեարկությամբ: Աշխատանքների հեղինակային իրավունքները փոխանցվում են մրցույթի կազմակերպիչներին:
Հավելյալ տեղեկությունների համար`
+374 (10) 583 346
Մրցույթի համադրողներ՝
Էլեոնորա Մելիք-Քարամյան
Էռնա Ռևազովա