Ամանորյա տոներին ընդառաջ «Իմ փոքրիկ»-ը հայտարարում է մրցույթ «Ստեղծագործ մայրիկ» խորագրով:
Եթե սիրում եք ձեր փոքրիկին անակնկալ մատուցել ձեռագործ աշխատանքների տեսքով, կամ երբեմն մայրիկ ու փոքրիկ միասին ստեղծագործում եք, ապա այս մրցույթը հենց ձեզ համար է:
Լուսանկարեք տոների առթիվ Ձեր փոքրիկի համար ստեղծված ձեռագործ որևէ աշխատանք՝ Ձեր փոքրիկի հետ միասին և ուղարկեք
Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
էլ. փոստին: Չմոռանաք նշել նաև Ձեր փոքրիկի անունը:
Աշխատանքների սահմանափակում չկա՝ կարող է լինել ինչպես ձեռագործ խաղալիք, զգեստ, արդուզարդ, այնպես էլ ուտեստ և ինչ կթելադրի երևակայությունը:
Մրցութային հայտերն ընդունվում են դեկտեմբերի 17-22-ը: Մրցութային քվեարկությունը www.impoqrik.am կայքում կմեկնարկի դեկտեմբերի 24-ին և կավարտվի դեկտեմբերի 27-ին:
Առավել շատ քվեներ հավաքած լուսանկարի հեղինակը և փոքրիկը կարժանանան հատուկ մրցանակի «Բյուրակրատ» գրախանութի կողմից. մրցանակն է ինտերակտիվ «Կախարդական այբուբենը»:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ փոքրիկ»