Հայտնի է, որ երկվորյակները «վիճում են» մոր արգանդում, սակայն ապշեցուցիչ նոր տեսանյութը ցույց է տալիս, որ նրանք նաև «կռվում են»՝ նախքան այս աշխարհ գալը, հայտնում է CBS News-ը՝ New Scientist-ի հրապարակման հիման վրա:
Կինեմատիկ միջուկա-մագնիսային ռեզոնանսի միջոցով ստացված տեսանյութը վկայում է, որ «ներսում» ամեն ինչ այնքան էլ ներդաշնակ չէ:
Սա նկատվում է այն ժամանակ, երբ երկվորյակների մի պտղից արյուն է գնում դեպի մյուսը: Այդ դեպքում երկվորյակներից մեկը ավելի փոքր է լինում: Ավելի շատ արյունով ավելի մեծ երկվորյակը սովորաբար արյան բարձր ճնշում է ունենում:
Tert.am