Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին , ամենամյա հաշվետվությամբ ելույթ ունենալով խորհրդարանում, հրապարակել Է նոր նախաձեռնություն, որի համաձայն՝ 2013 թվականի հունվարի 1-ից պետությունը միանվագ 1000 լարի (շուրջ 600 դոլար) կտրամադրի ընտանիքի յուրաքանչյուր երրորդ երեխայի եւ 2 հազար լարի (շուրջ 1,2 հազար դոլար) յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար:
Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ 2013 թվականի հունվարի 1-ից բազմազավակ ընտանիքների մինչեւ 18 տարեկան երեխաները եւ, հատկապես, այն ընտանիքների, որտեղ չորսից ավելի երեխաներ կան, պետության հաշվին բժշկական ապահովություն կստանան:
Արմենպրես