Աշնանային բացիլներից լավագույն պաշտպանություն

Դարեր ի վեր աշխարհի բոլոր հնագույն պատումներում ջուրը սրբացվել է: Երկար կարելի է օրինակներ բերել, բայց առավել կարևոր են պատճառները: Մի շարք հետազոտություններ ջրի մասին պարզապես ֆանտաստիկ բացահայտումներ են անում: Եվ դրանցից յուրաքանչյուրը քողազերծում է մեր կյանքի յուրահատկությունները:

Ջուրը ունի հիշողություն

Պարզվում է, որ ջուրն ունի հիշողություն, ընդորում՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ: Ջուրն իր մեջ

պահում է դարերի էներգետիկ տատանումները, սակայն նաև անմիջապես արձագանքում է թե՛ դրական, թե՛ բացասական ինֆորմացիոն ազդակներին: Այսպես, «սեր» բառն ընկալած ջրի կաթիլը սառչելիս վերածվում է կատարյալ  բյուրեղի, իսկ «ատելություն» բառին արձագանքն արտահայտվում է բյուրեղի քաոտիկ կառույցով:

Այս բացառիկ հատկությունը ցույց է տալիս, որ դրական զգացմունքները, այդ թվում՝ մտքերը, ազդում են ջրի կառուցվածքի վրա՝ դրան է՛լ ավելի դրական հատկանիշներ հաղորդելով:

Ջուրն էլ  է լինում կենդանի ու մեռած

Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս խմելու ջուր ստանալ գրեթե ցանկացած որակի ջրից: Իհարկե,  տեխնոլոգիաներն էլ  են տարբեր: Ամենաէժան, ուրեմն նաև անբարեխիղճ արտադրողների համար ամենաընդունելի մոտեցումը ջրի զտումն է, ինչի արդյունքում դրանից հեռացվում է ամեն ինչ, բացի ջրածնի 2 և թթվածնի 1  ատոմներից: Այսպիսի ջուրը համարվում է անկենդան և նույնիսկ վնասակար է առողջության համար, քանի որ  դրա երկարատև օգտագործումն օրգանիզմից լվանում-տանում է անհրաժեշտ աղերը՝  թուլացնելով հատկապես հենաշարժական համակարգը:

Եթե վերադառնանք ջրի հիշողությանը, պետք է հավելել, որ ազդակների նկատմամբ ընկալողունակ է կենդանի ջուրը, այսինքն այն, որը պահպանում է բնությունից մեզ պարգևած բաղադրիչների կազմը: Այդպիսին է աղբյուրի մաքուր,  չզտված ջուրը:

Դե հիմա պատկերացրեք, թե ինչպես է ձեր փոքրիկը խմում բնությունից պարգևած կազմը պահպանած մաքուր աղբյուրի ջուրը, որը հզորացած է մայրիկի  «անո՛ւշս, քեզ շատ եմ սիրում» ֆանտաստիկ լիցքերով…

Ձեր փոքրիկն այսուհետեւ այնպիսի պաշտպանության տակ է, որը չի խարխլվի որեւէ բացիլից: