Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը յուրաքանչյուր երկրի համար ունի ռոտավիուսային վարակով պայմանավորված մահերի հաշվարկային ցուցանիշ: Համաձայն այդ ցուցանիշի՝ Հայաստանում մինչև 5 տարեկան 200 հազար երեխաների շրջանում պետք է սպասենք ռոտավիրուսային վիրուսով պայմանավորված մահվան 40-80 դեպք:
«Վախեցնող թվեր են: Բայց քանի որ այս տարի գարնանը երկու տարեկան երեխայի մահվան դեպք է արձանագրվել՝ այդ թվերը մի
«Երբ երեխայի մահ է գրանցվում, ոչ ոք չի մտածում, որ առաջնային պատճառը ռոտավիրուսային վարակն է եղել: Որպես կանոն, երեխաների մահվան ելքով դեպքերը վերագրվում են ոչ թե ռոտավիրուսային վարակին՝ ջրազրկմանը, փորլուծությանը, այլև դրանց հետևանքով առաջացած բարդություններին»,- նշեց Գայանե Սահակյանը:
Ըստ նրա՝ այս տարի գարնանը երկու տարեկան երեխայի մահվան դեպք է արձանագրվել: Պատճառը եղել է փորլուծությունը: «Եթե ժամանակին բուժում չի ձեռնարկվում, հեղուկների միջոցով օրգանիզմի ջրաաղային հավասարակշռությունը չի վերականգնվում, երեխայի մոտ առաջանում է ծանր ջրազրկում, արդյունքում կարող է նույնիսկ մահ գրանցվել»,- նշեց Գ. Սահակյանը:
Ռոտավիրուսային վարակներն ուղեկցվում են փսխումով, փորացավով, ջրային առատ լուծով, ջերմությամբ՝ 3-7 օրերի ընթացքում: Վարակն առավել հաճախ է նկատվում մինչև 5 տարեկան երեխաների մոտ:
Նոյեմբերի 1-ից հանրապետությունում կիրականացվեն ռոտավիրուսային վարակների դեմ պատվաստումները: Դրանք կոչված են կանխարգելելու ծանր ընթացքով փորլուծային հիվանդությունները, որոնք կարող են երեխայի մոտ ծանր ջրազրկման և դրանից բխող բարդությունների պատճառ դառնալ:
Կիրառվելու է բելգիական արտադրության Ռոտարիքս պատվաստանյութը, որը հեղուկ պատվաստանյութ է և ներկայացված է հատուկ պարկուճով:
Ըստ Գ. Սահակյանի՝ ՀՀ-ում ռոտավիրուսային պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ սխեմայով` 6 և 12 շաբաթականում: «Խիստ կարևոր է վաղ ժամկետներում պատվաստումը, քանի որ մինչև երեք-չորս ամսական դառնալը երեխայի օրգանիզմում մայրիկից ստացած հակամարմինների պաշտպանողական հատկանիշներն աստիճանաբար նվազում են: 6-ից 12 շաբաթականում երեխան պետք է պատվաստված լինի, որպեսզի պատրաստ լինի բնական վարակին դիմակայելուն»,- նշեց Գ. Սահակյանը: Ըստ նրա՝ աշուն-ձմեռ ժամանակահատվածում ակտիվացող հիվանդությունը շատ հանկարծակի է սկսվում, առաջանում են ծանր փորլուծություն, փսխումներ, ջերմության բարձրացում: Այն հիմնականում խիստ վտանգավոր է մինչև 6 ամսական երեխաների համար:
Գ. Սահակյանը նշեց, որ 2009թ-ից մինչև այսօր իրականացվում է ռոտավիրուսային վարակների համաճարակաբանական հսկողություն` մինչև 5 տարեկան լուծով երեխաների շրջանում, որոնք հոսպիտալացվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և «Արաբկիր» բժշկական համալիրում: Հսկողության տակ վերցվել են միայն ծանր ընթացքով դեպքերը:
«Մեր տվյալներով մինչև 5 տարեկան հոսպիտալացված երեխաների 40 տոկոսի վիճակը պայմանավորված է լինում ռոտավիրսուսային վարակով: Որպես վիրուս՝ հիվանդությունն ունի նաև սեզոնականություն: Հիմնականում «պիկը» արձանագրվում է հունվարից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում:
Հեղինակ:
«Փաստինֆո»