Շիրակի մարզում նոր տարվա առաջին յոթ օրերի ընթացքում գրանցվել է 69 ծնունդ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունից, Շիրակի մարզում 2012 թվականին գրանցված ծնունդների թիվը 5-ով ավելի է 2011 թվականի ցուցանիշից: Նախորդ տարվա ընթացքում գրանցված 3810
Վերջին երեք տարիների ընթացքում Շիրակի մարզում ծնունդների ամենամեծ թիվը գրանցվել է 2010 թվականին՝ 3900 ծնունդ:
Արդեն անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից մարզում գործում է եւս մեկ ծննդօգնության կենտրոն՝ Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ը: