Հիշու՞մ եք, չէ՞, որ հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, «Իմ փոքրիկ»-ը բոլոր փոքրիկներին հրավիրել էր Մանկական երկաթուղի, Կասկադ եւ Ազատության հրապարակ` ժպտալով նկարահանվելու: Իհարկե, եկան փոքրիկները՝ ոմանք ժպտալով, որոշները՝ խոժոռ, բայց դա չխանգարեց, որ բոլորն էլ նկարահանվեն, եւ մեզ հնարավորություն տան՝ ստեղծելու միմիայն ժպիտ առաջացնող հոլովակ: Խոստովանեք, որ
Ահա եւ ձեր՝ վառվռուն աչուկներով, անբռնազբոս ծիծաղով ու պայծառ հայացքներով փոքրիկները: Վայելե~ք…
Շնորհակալություն «Խաղ ու պար» նախագծի հեղինակ Զառա Պետրոսյանին՝ երաժշտությունն օգտագործելու թույլտվություն տալու համար:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»