Հայաստանում հոկտեմբերի 1-ից պարտադիր կանխարգելիչ պատվաստումների թվում 1-5 հինգ տարեկան երեխաները կպատվաստվեն ռոտավիրուսի դեմ:
Tert.am –ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը, պատասխանելով հարցին, թե ինչու որոշվեց պարտադիր պատվաստումների ցանկը համալրել ևս մեկով, նշեց, որ արդեն տևական ժամանակ է, ինչ այն ներդրված է Եվրոպայում։
Այլ հարցերի առողջապահության նախարարությունից չեն պատասխանում՝ նշելով, որ այս մասին հանրությունը հանգամանալից կտեղեկացվի առաջիկայում մեկնարկող ռոտավիրուսի թեմայով սեմինարին:
Համաձայն, ազատ հանրագիտարանի (Վիքիպեդիա), այս վարակի դեմ պայքարի լավագույն եղանակը պատվաստումներն են, իսկ լավագույն ժամանակը մինչև 3 ամսականը:
Ռոտավիրոսով է պայմանավորված երեխաների փորլուծությունների հիվանդությունները 40 տոկոսը: Վիրուսը ներթափանցում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթ՝ հիմնականում ախտահարելով երեխայի բարակ աղիքի լորձաթաղանթը:
Ռոտավիրուսի տարածման եղանակները տարբեր են, սակայն բժշկության մեջ այն կոչվում է «կեղտոտ ձեռքերի հիվանդություն»:
Ողջ աշխարհում այս հիվանդությունը հանդիպում է ինչպես սովորական հիվանդացությունների, այնպես էլ համաճարակային «պայթյունների» տեսքով և ունի վառ արտահայտված սեզոնայնություն։ Ռուսաստանում դրանով վարակման դեպքերի 93 %–ը տեղի է ունենում տարվա ցուրտ եղանակին՝ նոյեմբերից ապրիլ ամիսներին:
Աշխարհում տարեկան արձանագրվում է ռոտավիրուս հիվանդության 25 միլիոն դեպք, որոնիցից 600—900 հազարը կամ 2,4-3,6%–ն ունենում է մահացու ելք:
Բուժումից հետո հիվանդությունը չի կրկնվում, քանի որ այն տանելուց և հաղթահարելուց հետո երեխայի օրգանիզմում առաջանում է հարաբերական իմունիտետ, չնայած, հակամարմինների ցածր մակարդակ ունեցող մեծահասակների մոտ հիվանդությունը կարող է և կրկնվել:
Tert.am