Ուտելիս երեխային ուժեղ ցավ է պատճառում բերանում առաջացած ցանկացած բորբոքում: Կաթնասնկախտը մանկական ամենատարածված վարակիչ հիվանդությունն է:
Մեկ տարեկանից մեծ երեխաները հիվանդանում են հերպեսով, որը շրթունքների վրա և բերանի շուրջը մրսածության հետևանքով առաջացող բորբոքումների տեսք ունի:
Ինչպես օգնել, եթե երեխայի բերանում բորբոքումներ կան: Եթե երեխան գանգատվում է բերանի ցավերից, աշխատեք այնպես անել, որ ուտելը հնարավորին չափ քիչ ցավ պատճառի: Տաք կերակուրներն ավելի լավ էգոլացնել. Այդ դեպքում ցավը ավելի մեղմ կլինի: Երեխային գոլ ըմպելիքներ տվեք: Եթե նա ուտելուց և խմելուց հրաժարվում է, թող խմի քթամաս ունեցող բաժակով, դա ավելի քիչ ցավ է պատճառում, քան սովորական բաժակով խմելը:
Կաթնասնկախտ
Կաթնասկախտը վարակիչ հիվանդություն է, որի հարւցիչը բերանի լորձաթաղանթում և մարսողական համակարգում առաջացող սնկերն է: Սավորաբար սնկի աճը կարգավորում են բակտերիաները, բայց երբ այն անվերահսկելի է դառնում, բերանի մեջ եևան են գալիս փառ և բորբոքում:
Երբեմն աղիներից ընկնելով մաշկի վրա` սնկիկը հետանցքի շուրջը բորբոքում է առաջացնում: Կաթնասնկախտը վտանգավոր հիվանդություն չէ և թեև հեշտությամբ բուժվում է, բայց տան միջոցները հաճախ անարդյունավետ են:
Ախտանշանները: Երեխան հրաժարվում է ուտելիքից` բերանում ցավ զգալու պատճառով, այտերի ներքին մակերեսին, քիմքի և լեզվի վրա մուգ դեղին փառ է գոյանում, որը հեռացնելը շատ դժվար է: Փոքրիկների հետանցքի շուրջը առաջացնում է ցան, որը շքաբորբ է հիշեցնում:
Բժշկական օգնություն: Շտապ դիմեք բժշկի, եթե ձեզ թվում է, թե երեխան տառապում է կաթնասնկախտով: Բժիժշկը կարող է փոքրիկին այնպիսի դեղ նշանակել, որը կաթեցնում են բերանի մեջ` ուտելուց անմիջապես առաջ: Եթե երեխային կրծքով եք կերակրում, բժիշկը կստուգի` արդյոք վարակված չեն ձեր պտուկները:
Ինչ կարելի է անել
Մաքուր անձեռոցիկով զգուշորեն մաքրեք բերանի փառը: Եթե չի մաքրվում, ուրեմն, ամենայն հավանականությամբ, կաթնասնկախտ է: Շատ ուժեղ մի տրորեք, որովհետև պոկված փառի տակ ցավոտ, արյունահոսող խոց կառաջանա:
Երեխային տվեք այնպիսի ուտելիք, որը ծամել պետք չէ: Եթե երեխային արհեստական կերեք տալիս , փափաուկ ծծակ գնեք և հաճախակի ախատահանեք:
Եթե երեխային կրծքով եք կերակրում, հատուկ ուշադրություն դարձրեք պտուկների հիգենային, որպեսզի կանխեք նրանց վարակը: Յուրաքանչյուր կերակրելուց հետո կուրծքը լվացեք տաք ջրով, առանց օճառի: Եթե պտուկների վրա կամ նրանց շուրջ սպիտակ բծեր են առաջացել, և ցավ եք զգում, դիմեք բժիշկի:
Լիանա Հովհաննիսյան