Խոր քնի 9 ոսկե կանոն ամբողջ ընտանիքի ու հատկապես փոքրիկների համար

1.   Քունը կարևոր է բոլորի համար

Երեխան չպետք է քնի ծնողների անքնության հաշվին: Առողջ քունն ահրաժեշտ է ամբողջ ընտանիքին:

2.   Սահմանեք քնի ռեժիմ

 

Երեխային անհրաժեշտ են առողջ ծնողներ: Սահմանեք քնի ռեժիմ այնպես, որ գրեթե չխախտվի: Սա վերաբերում է ինչպես ծնողներին, այնպես էլ երեխային:

 

3.   Որոշեք՝ որտեղ և ում հետ պետք է երեխան քնի

 

Երեխան պե՞տք է քնի ծնողների հետ, թե՞ առանձին. հարցն ինդիվիդուալ է: Սակայն նախընտրելի և ճիշտ է, որ երեխան քնի իր սենյակում՝ իր անկողնում:

 

4.     Հագեցած օր

 

Երեխայի օրը պետք է լինի հագեցած: Այդպիսով՝ նա կհոգնի ու կցանկանա քնել:

 

5.   Ննջասենյակում ապահովեք թարմ օդ

 

Ննջասենյակի ջերմաստիճանը պետք է լինի 18-21 °C-ի միջակայքում, իսկ խոնավությունը՝ 50–70 %: Պարբերաբար օդափոխե'ք ննջասենյակը:

 

6.   Քնելուց առաջ երեխան պետք է լոգանք ընդունի

 

Լոգանքից հետո երեխան ավելի խոր կքնի:

 

7.   Հարմար անկողին

 

Հոգացե՛ք անկողնու հարմարավետության մասին: Սպիտակեղենը պետք է լինի մաքուր, փափուկ ու հարմարավետ:

 

8.   Հոգացե՛ք նաև հարմարավետ տակդիրի մասին

 

Տակդիրը պետք է լինի չոր և հարմար: Երեխան քնի ընթացքում չպետք է անհարմարություն զգա:

 

9. Քնից առաջ՝ հանգիստ

 

Փոքրիկը քնից առաջ չպետք է զբաղվի ակտիվ խաղերով։ Լինում է, չէ՞, որ հայրիկն ուշ ժամի տուն է գալիս ու սկսում է խաղացնել փոքրիկին։ Քնից առաջ  երեխան պետք է լինի հանգիստ միջավայրում։