Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ մայրական կաթի մեջ կան նյութեր, որոնք կարող են ոչնչացնել ՄԻԱՎ-ով վարակված բջիջները: Ըստ նրանց փորձարկումների` կրծքի կաթը նաև խոչընդոտում է վարակի ներթափանցմանը, հայտնում է New Scientist-ը: Նույնիսկ, եթե ՄԻԱՎ-դրական մորից առողջ երեխա է ծնվում, ապա 15% դեպքերում նա վարակվում է կյանքի առաջին ամիսների ընթացքում: Երկար ժամանակ գիտնականներն այս փաստը կապում էին կրծքով կերակրելու հետ, սակայն փորձարկումների արդյունքում նրանք հանգել են հակառակ եզրակացության:
Հնարավոր է, որ դա փրկի նաև սեռական ակտի ժամանակ վարակի փոխանցումից: Իսկ նորածինները, ըստ նրանց, հավանաբար, վարակվում են վարակված մայրերի կրծքապտուկի վրայի ճաքերից: Այսինքն` վարակը փոխանցվում է արյան միջոցով:
Tert.am