Գիտնականները հղիներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել

Գիտնականները հղի կանանց արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել, քանի որ դրանցից եկող ռադիոճառագայթումը բացասական է անդրադառնում երեխայի ուղեղի զարգացման վրա: 

Իելյան բժշկական դպրոցի մանկաբարձության և գինեկոլոգիայի պրոֆեսսոր Հյու Թեյլորը գործընկերների հետ հետազոտություն է

անցկացրել կրծողների շրջանում, որի ընթացքում պարզ է դարձել, որ կենդանիները, որոնց վրա դեռ չծնված ժամանակ անընդատ եղել է բջջային հեռախոսի ազդեցությունը՝ ավելի ակտիվ են եղել և ամենավատ հիշողությունն են ունեցել: 

Բժիշկները հղի կանանց խորհուրդ են տալիս հեռախոսը հեռու պահել մարմնից կամ էլ ընդհանրապես չօգտագործել դրանք:

1in.am