Ով է մանկական հոգեբանը. երբ դիմել (սեմինար)

Օր` հունվարի 23

Ժամ` 18:00

Մասնակցության արժեք՝ 2.000 դրամ

Վայր` Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոն, Զարուբյան 4/11 (Կասկադ)

Սեմինարավար` հոգեբան Մարինա Սերոբյան

 

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ներկա լինելով սեմինարներից մեկին` կստանաք ԱՆՎՃԱՐ մասնակցության հնարավորություն անմիջապես հաջորդող սեմինարին մասնակցելու համար:

Չնայած որ վերջին տարիներին մեր հասարակության մեջ զարգացել է հոգեբանին դիմելու մշակույթը, սակայն փորձը ցույց է տալիս, որ հաճախ ծնողներն այնքան էլ ճիշտ չեն պատկերացնում մանկական հոգեբանի գործունեությունը և սխալ սպասելիքներով են դիմում մասնագետին: Սեմինարի նպատակն է ներկայացնել մանկան հոգեբանի գործունեության սահմանները և առանձնահատկությունները:

 

Հանդիպման ընթացքում կքննարկենք`

- ով է մանկական հոգեբանը, ինչպես է աշխատում, ինչ մեթոդներ է կիրառում,

- ինչ դժվարությունների, խնդիրների դեպքում է պետք դիմել մանկական հոգեբանի օգնությանը,

- ինչպես է տեղի ունենում հոգեբան-ծնող (ընտանիք) համագործակցությունը,

- ինչպես են ստեղծագործական գործունեության ձևերը` նկարչություն, կավագործություն և այլն,  
կիրառվում թերապիայում,

- ինչով է մանկական հոգեթերապիայում կիրառվող խաղը տարբերվում խաղից առհասարակ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ թեմային առնչվող իրենց հարցերի պատասխանները:

Սեմինարը նախատեսված է ծնողների, մանկավարժների, հոգեբանների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են այս թեմայով:

 

Անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել:

Հեռ.՝ 010 58 48 38, 094 58 48 40

www.2ov.am