Բարի լուր. մեկ շաբաթում՝ երեք զույգ բալիկ  

Մեկ շաբաթում երեք զույգ բալիկների ծնունդն ամանորյա իրական հրաշքի է նման:

Փոքրիկները ծնվել են «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Ի դեպ,  նրանք  երկար տարիներ սպասված բալիկներ են:

Երեք երկվորյակներից մեկը ծնվել է «Արագիլ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ և «Շենգավիթ» ԲԿ-ի փորձառու բժիշկներ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի և մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի շնորհիվ:

Եվ թող երջանկությունն այցելի յուրաքանչյուրի տուն, ինչպես այցելեց փոքրիկ զույգերի երջանիկ ընտանիքներին: