Վաղը` ապրիլի 10-ին` ժամը 17:30-ին «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը բոլոր ծնողներին և իրենց երեխաներին հրավիրում է հոգեբանի հետ հանդիպման:
Եթե անհանգստացած եք, որ ձեր երեխան`
- ունի ագրեսիվ վարք,
- կամակորություններ է անում,
- դժվարությամբ է գնում մանկապարտեզ,
- դժվարանում կամ խուսափում է հասակակիցների հետ շփումից,
- նկատել եք, որ զբաղվում է օնանիզմով (ձեռնաշարժություն),
- գողություն է անում,
- խանդի պատճառով վնասում է քրոջը կամ եղբորը,
- վախենում է տարբեր երևույթներից,
- առանց մայրիկի ոչինչ չի անում,
- եղունգներն է կրծում,
- կծում է,
- հրաժարվում է սննդից,
- անկառավարելի է,
- հունից հանում է ձեզ,
- գիշերամիզություն ունի,
- հրաժարվում է օգտվել գիշերանոթից,
- առանց հայրիկի է մեծանում,
- ունի ուսումնական դժվարություններ կամ այլ խնդիրներ, ապա այս հանդիպումը հենց ձեզ համար է:
Մինչ դուք կտաք ձեր հարցերը, երեխաները մասնագետների հետ կխաղան մանկական սենյակում:
Այցելելու համար պետք է նախապես գրանցվել` զանգահարելով 58 48 38 հեռախոսահամարին:
Հասցեն` Մոսկովյան 21 (Տերյան-Մոսկովյան խաչմերուկ), բն. 5:



