Ամերիկացի գիտնականները ներկայացրել են տեխնոլոգիա, որը թույլ է տալիս տպիչի համար նախատեսված սովորական թուղթը վերածել բժշկական ախտորոշման միջոցի:
Նոր տեխնոլոգիայով մշակված թուղթը կարող է կիրառվել նվազագույն ծախսերով որոշ բժշկական թեստերի
Գիտնականները մշակել են թուղթը դիվինիլսուլֆոնի 10 տոկոսանոց լուծույթով, իսկ քիմիական ռեակցիաներից մի քանի ժամ հետո ստացված զանգվածը չորացրել: Ստացված թուղթը կարող է ճանաչել մոլեկուլների լայն սեկտոր: Այն կարող է հիմք դառնալ դիաբետի, մալարիայի և այլ հիվանդությունների, ինչպես նաև հղիության հայտմաբերման թեստերի արտադրութան համար: