Ինտերակտիվ «Կախարդական այբուբենը» վերջապես գտավ իր տիրոջը:
Երեկ` հունվարի 20-ին, Բյուրոկրատ գրախանութում տեղի ունեցավ «Իմ փոքրիկ»-ի հայտարարած «Ստեղծագործ մայրիկ» մրցույթի ամփոփիչ մրցանակաբաշխությունը:
Հիշեցնենք, որ մրցույթի հաղթող էր ճանաչվել փոքրիկ Կատրինը, ում լուսանկարն առավելագույն թվով քվեներ էր հավաքել:Մրցանակաբաշխությանը 4 ամսական Կատրինը ներկայացել էր իր մայրիկի` Նատաշայի ձեռագործ հագուստով`
Բյուրոկրատ գրախանութի և «Իմ Փոքրիկ»-ի կողմից Կատրինին հանդիսավոր կեպով հանձնվեց ինտերակտիվ այբուբենը, որով փոքրիկը մեկ-երկու տարի անց արդեն կկարողանա խաղի միջոցով սերտել հայոց այբուբենը:
Առաջիկայում սպասեք նոր մրցույթների «Իմ փոքրիկ»-ից:
Մանկական հավատարմությամբ` Իմ փոքրիկ