Հունաստանում պատահում է ամեն ինչ, այդ թվում նաև անհավանականը. 5-ամյա Լարիսա անունով աղջնակը գլխապտույտ է ունեցել և ընկել է շենքի 5-րդ հարկի պատշգամբից, սակայն ողջ է մնացել։
Անկման արագությունը թուլացրել են ծառի ճյուղերը, որից հետո երեխան բարեհաջող հայտնվել է պատահական անցորդի ձեռքերում՝ առանց որևէ վնասվածքի, գրում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով AMHA գործակալությանը։
Նման դեպքերում ասում են, որ նա «շապիկով է ծնվել» կամ լավ պահապան հրեշտակ ունի։