Կրծքով կերակրելը նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսկը

Կրծքով կերակրումը նկատելիորեն նվազեցնում է հետծննդյան ընկճախտի ռիսսկը: Փաստն ապացուցվել է  14 հազար մայրերի մասնակցությամբ կատարված հետազոտությամբ. հայտնում է hronika.info-ն:

Գիտնականներն ուսումնասիրել են 13998 երեխաների ծննդյան դեպքեր Անգլիայի հարավ-արևմուտքում: Պարզվել է, որ կրծքով կերակրող կանանց մոտ հետծննդյան ընկճախտի ռիսկը եղել է 50%-ով ցածր՝ համեմատած նրանց հետ, որոնք հրաժարվել են կրծքով կերակրումից: Միաժամանակ, այն կանայք, որոնք պլանավորել են երեխային կերակրել կրծքով, սակայն կաթ չեն ունեցել,  ընկճախտի  ռիսկը կրկնակի մեծացել է:

 Հետազոտողները համարում են, որ ստացված արդյունքները պետք է լրացուցիչ խթան հանդիսանան կանանց համար, որոնք մտորում են՝ կերակրել փոքրիկին, թե ոչ:  Մայրերը պետք է հասկանան, որ դրանից կախված է ոչ միայն երեխայի ֆիզիկական, այլ նաև իրենց հոգեկան առողջությունը:

Աղբյուրը`1in.am