Գրեթե բոլոր երեխաները սիրում են թռչկոտել զսպանակաձև մահճակալի վրա` համարելով դա յուրօրինակ խաղ:
Մասնագետները պարզել են, որ երեխաները ենթագիտակցաբար հասկանում են, որ այդ վարժություններն օգտակար են իրենց առողջությանը:
Զսպանակաձև մահճակալի վրա թռչկոտելը միակ վարժությունն է, որի ժամանակ մարմինը փոխում է իր ուղղահայաց դիրքն ու
Թռիչքի ամենաբարձր կետում մարմինը հայտնվում է անկշռելիության վիճակում և անկման ժամանակ մարմնի վրա ազդող ձգողականության ուժը մի քանի անգամ մեծանում է:
Իրար հաջորդող թռիչքների և անկումների ժամանակ օրգանիզմի բոլոր բջիջները ռիթմիկ խթանվում են, ամրանում են դրանց պատերը, բարելավվում է օրգանիզմի նյութափոխանակությունը, մեծանում աշխատունակութունը:
Ապացուցված է, որ թռչկոտելը բարելավում է օրգանիզմի առողջությունն ու դանդաղեցնում ծերացման գործընթացը:
Աղբյուրը` Aysor.am