Այսուհետ Ձեր հարցերը կարող եք ուղղել հոգեբան Մարինե Պետրոսյանին

Մարինե  Պետրոսյանի խոսքը` «Իմ փոքրիկ»-ի ընթերցողներին. «Իմ հոգեբանական աշխատանքային փորձի մեկնարկին հեշտությամբ չսկսեցի աշխատել երեխաների հետ, սակայն հետո նրանց հետ աշխատանքը դարձավ ամենախորհրդավոր, հետաքրքիր շրջանը իմ աշխատանքային կյանքում։ Եվ այժմ ուրախ եմ ևս մի հնարավորության համար` շփվելու մանկության  հետ, դրա վերաբերյալ տեսակետեր և մտքեր քննարկելու բոլոր նրանց հետ, ում հետաքրքրում է երեխաների աշխարհը և ոչ միայն։

Մանկությունը ամենազարմանալի, խորհրդավոր , հետաքրքիր աշխարհն է, ուր բոլորս երբևէ դարձյալ ցանկանում ենք վերադառնալ տարբեր պատճառներով` ոմանք իրենց չարաճճիության հետ նորից շփվելու, ոմանք անհոգության, ոմանք փնտրելու և գտնելու այն  հարցերի  պատասխանները, որոնք թաքնված են մանկության տարիներում։

«Իմ փոքրիկ»-ում պարբերաբար կներկայացնեմ մանկական հոգեբանության այն կողմերը, որոնք ամենից շատ կհետաքրքրեն մայրերին,  կխոսենք այն ամենի մասին, ինչ վերաբերում է մանկական հոգեբանությանը։

Կարող եք նաեւ ուղղել Ձեր հարցերը կամ ներկայացնել ձեր փոքրիկների հետ կապված մտահոգություններն ու պատմությունները: Ես սիրով կաջակցեմ ձեզ` փոքրիկներին մեծացնելու դժվարին, բայց արկածախնդիր ու նպատակային գործի ճանապարհին»: