Օքսֆորդի համալսարանի մասնագետները նշում են, որ ժամանակից շուտ ծնված երեխաների համար չափազանց օգտակար սնունդ է կրծքի կաթը, քանի որ այն օգնում է ամրացնել սիրտը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք, ովքեր թերհաս են ծնվել, ունեցել են ծավալով փոքր սիրտ, որոնց մկանները լավ զարգացած չեն եղել: Սակայն այս ցուցանիշները փոխվել են բոլոր նրանց մոտ, ովքեր փոքր հասակում սնվել են բացառապես կրծքի կաթով:
Մասնագետների խոսքով՝ անգամ կերակրելու համար նախատեսված ամենալավ խառնուրդները չունեն աճի համար նախատեսված որոշ հակամարմիններ ու ֆերմենտներ, որոնք առկա են կրծքի կաթի մեջ:
Մասնագետներն ուսումնասիրել են թերհաս ծնված ավելի քան 100 կանաց ու տղամարդկանց՝ համեմատելով նույն խմբի այն անձանց հետ, ովքեր ժամանակին են ծնվել:
Աղբյուրը՝ tert.am