Հրապարակվել են NESTOGEN չոր կաթի փորձաքննության արդյունքները

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականացրել է Նեստոժեն մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն: Պարզվել է, որ մանկական կերն անվտանգ է և չի կարող բացասական հետևանք ունենալ երեխաների առողջության վրա:

Հիշեցնենք, որ հենց այդ կերն էր Արմավիրի մարզում մայրը տվել երկու ամսական երկվորյակներին` մահվանից մի քանի ժամ

առաջ: Քրեական գործով փորձաքննությունները շարունակվում են:

Մանրադիտակի տակ է ոչ միայն մանկական կերը, այլև` ջուրը, կաթի շիշը, անկողինն ու այն ամենը ինչի հետ առնչվել էին փոքրիկները:

ArmnewsTv