Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխատություն է հրապարակել` ներկայացնելով փորձագետների ուսումնասիրությունները, որոնք ցույց են տալիս քաղցկեղի առաջացման և վերամշակված մսի օգտագործման միջև կապը:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, հետազոտություններն անցկացրել է ԱՀԿ-ի մաս կազմող Քաղցկեղի ուսումնասիրության միջազգային գործակալությունը: Նրանք ուսումնասիրել են վերամշակված մսի` նրբերշիկի և խոզապուխտի, ինչպես նաև կարմիր մսի ազդեցությունը օրգանիզմի վրա:
Ըստ փորձագետների` վերամշակված մսի օրական 50 գրամը 18 տոկոսով մեծացնում է հաստ աղու` քաղցկեղով հիվանդանալու վտանգը:
Սիրելի մայրիկներ, բացառեք նրբերշիկն ու խոզապուխտը փոքրիկի սննդացանկից:
Աղբյուրը՝ tert.am