Ամերիկացի և անգլիացի մի շարք մայրեր որոշել են իրենց կրծքի կաթը հանել օնլայն վաճառքի, այս մասին տեղեկացնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Բանն այն է, որ խնդիր կարող է հանդիսանալ ոչ միայն կրծքի կաթի բացակայությունը, այլև դրա՝ չափից ավել լինելը, ուստի կերակրող մայրերից շատերը որոշել են վաճառել իրենց, այսպես կոչված, ավելցուկ կաթը:
Հայտնի է, որ կրծքի կաթը շատ օգտակար է և նորածիններին առավելագույնս պաշտպանում է հնարավոր հիվանդություններից:
Բացի այդ, տարիքային տարբեր փուլերում գտնվող երեխաների համար մայրական օրգանիզմը համապատասխան կաթ է արտադրում: Հետևաբար, օրինակ, վեց ամսական երեխա ունեցող մոր կաթը երկու ամսական երեխայի համար նպատակահարմար չէ:
Կրծքի կաթի ավելցուկ ունեցող մայրերն իրենց բնական բարիքի 300 գրամը Facebook-ում վաճառում են մեկ ֆունտ ստերլինգից մինչև երկու դոլարի սահմաններում:
Ի դեպ, առաջարկում են կրծքի՝ ինչպես թարմ, այնպես էլ սառեցված կաթ: