Նորածինը ողջ է մնացել՝ մեկ օր աղբանոցում անցկացնելուց հետո (տեսանյութ)

Մախաչկալայի կենտրոնի աղբանոցներից մեկում հայտնաբերել են նորածին մի տղայի: Մայրը նրան փաթաթել էր պոլիէթիլենե տոպրակի մեջ՝ հույս ունենալով, որ երեխան կմեռնի: Երեխան մեկ օրից ավել մնացել է աղբանոցում՝ կեղտերի մեջ: Այս մասին հայտնում է Lifenews լրատվական կայքը:

Նորածնին նկատել է մի կին, ով երեկոյան աղբ էր թափում:

Հայտնաբերելով երեխային՝ կինը տարել է նրան հիվանդանոց: Բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը:

 

Նրանք երեխային Ռաջաբ են կոչել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

 

 

 

Լուրեր Հայաստանից - Թերթ.am