Ուկրաինայի Սևաստոպոլ քաղաքի բժիշկներին հազիվ է հաջողվել փրկել 8-ամյա Դանիլի կյանքը` մագնիսի 30 փոքր գնդիկ կուլ տալուց հետո, գրում է news.ru-ն:
Տղայի` չափից ավելի հետաքրքրության հետևանքով նրան մի քանի ժամ տևողությամբ վիրահատության են արել` աղիքներից 1 սմ լայնությամբ գնդիկները հանելու համար: Բժիշկների գործն էլ ավելի է բարդացրել այն հանգամանքը, որ մագնիսները հայտնվելով աղիքների տարբեր հատվածներում, ձգել են միյմանց և անոստամոզ առաջացրել աղիքային հանգույցներում:
Թեև ներկայումս երեխայ առողջական վիճակը բավարար է գնահատվում, այնուամենայնիվ, հաշվի առնելով վիրահատության բարդությունը, նա դեռևս բժիշկների հսկողության տակ է:
Դանիլի օրգանիզմ «ճամփորդության» մեկնած մագնիսներն այժմ «տեղափոխվել» են հիվանդանոցի մանկական վիրաբուժության բաժանմունքի հավաքածու, որտեղ բժիշկները պահում են երեխաների օրգանիզմներից հանված ամենատարբեր առարկաներ` մազակալներ, կոճակներ, մեխեր, մարտկոցներ, կոպեկներ և նույնիսկ փամփուշտներ: