ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն: Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»:
Կրթության և գիտության նախարարությունն այս առիթով դպրոցներին հանձնարարել է հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-15:00, երեխաներին պահել դպրոցի տարածքում:
«Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրությունը հիմք ընդունելով՝ բոլոր դպրոցներին տեղեկացրել ենք, որ երեխաները նշված ժամին դրսում չլինեն»,-պարզաբանում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը: