Երեկ «Օհանյան» կրթահամալիրում կայացավ արդեն ավանդական դարձած Գիտության փառատոնը, որը առանձնահատուկ միջոցառումն է իր տեսակի մեջ:
Տարրական, միջին և ավագ դպրոցի երեխաները, ուսուցիչները, ծնողները, կրթահամալիրի համագործակիցներ կազմակերպությունները, դպրոցները ներկայացրին գիտափորձեր նորագույն տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի և այլ ոլորտներում: Փառատոնի շրջանակներում փոքրիկները նաև կատարել էին գիտական հարցադրումներ, որոնց պատասխանը լսեցին հայտնի գիտնականներից: Փոքրիկներին հետաքրքրոում էր, թե «Կարո՞ղ է մարդը թռչել», «Եթե մոլորակները բախվեն իրար, ի՞նչ տեղի կունենա», «Ինչպե՞ս են մարդիկ պահում իրենց հավասարակշռությունը» և բազմաբնույթ այլ հարցեր: Փառատոնի երկրորդ հատվածում համագործակիցները վարեցին ինտերակտիվ սեմինարներ դպրոցականների համար:
Նշենք, որ գիտություն առարկան արդեն երեք տարի դասավանդվում է կրթահամալիրում` սկսած կրթահամալիրի ամենացածր օղակից՝ «Նյուտոնիկ» նախակրթարանից: Գիտությունը նաև «Օհանյան» կրթահամալիրի տարրական դպրոցի փոքրիկների ամենասիրելի առարկան է դարձել:
Ամփոփելով երեք տարիների կուտակած փորձը՝ «Օհանյան» կրթահամալիրը նախապատրաստում է փաթեթ՝ ՀՀ ԿԳ նախարարություն ներկայացնելու համար՝ «Գիտություն» առարկան տարրական դպրոցների ուսումնական պլաններում ներառելու առաջարկությամբ: Կրթահամալիրը կներկայացնի դասընթացի առարկայական ծրագիրը, մշակված դասագիրքը, ինչպես նաև գիտություն առարկան դասավանդողների վերապատրաստման ծրագիր:
Փառատոնը ևս մեկ անգամ ընդգծեց գիտության դերը առօրյա կյանքում, ինտերակտիվ և զվարճալի նախաձեռնությունների միջոցով արթնացրեց հետաքրքրություն ստեղծվածի և նոր հնարավորությունների շուրջ:
«Օհանյան» կրթահամալիր
Ավան, Իսահակյան 5/6
+374 10 61 76 83, 077 07 02 05