Աբխազիայում վերանայել են Սահմանադրության՝ «Մոր եւ նորածնի կյանքի պետական պաշտպանության մասին» դրույթը: Փոփոխված օրենքով՝ արհեստական վիժեցումն արգելվում է նույնիսկ այն դեպքում, երբ ընթանում է վտանգավոր հղիություն, այսինքն՝ կա սպառնալիք մոր կամ պտղի համար:
Սահմանադրության դրույթի փոփոխությունն արդեն երկրորդ ընթերցմամբ հաստատել է խորհրդարանը:
Խորհրդարանում նախագահի ներկայացուցիչ Դմիտրի Շամբան, ճիշտ է, կողմ է արտահայտվել օրենքի փոփոխությանը, բայց եւ նշել է, որ «միայն արգելքներով հնարավոր չԷ լուծել ժողովրդագրական խնդիրը, հարկավոր է համալիր ռազմավարություն»:
Աղբյուրը՝ Ինտերֆաքս