Զինվոր հոր և նորածին դստեր հանդիպումը ծնունդից 10 օր անց. (Տեսանյութ)

Արտակը արդեն երկար ժամանակ է միջանցքում անհամբեր հետ ու առաջ է քայլում: Այսօր Ճամբարակից եկել է ուղիղ հիվանդանոց, դստերը միայն մեկ անգամ է տեսել՝ նկարով: Փոքրիկ Անահիտն էլ նախատեսվածից շուտ է լույս աշխարհ եկել: Կնոջ՝ Հասմիկի խոսքով հայրիկի նման կամքով ուժեղ, համառ երեխա է:Տասը օր սպասված հոր և դստեր հանդիպումը վերջապես կայացավ անդադար հումբույրներով և գրկախառնություններով: Հայրիկը վաղ առավոտյան վերադառնալու է ծառայության:

 Աղբյուրը`1TV.am