Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի կողմից Երեւանի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ դպրոցահասակ երեխաների 5.8 տոկոսը գեր է, իսկ 13 տոկոսը' հավելյալ քաշ ունի: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը, վերջին 30 տարիներին ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է մեծահասակների, իսկ եռակի'դեռահասների մոտ: Էնդոկրինոլոգի խոսքով, այն որքան վաղ տարիքում է ի հայտ գալիս, այնքան վտանգավոր է:
Ճարպակալումը սպառնում է առողջությանը: Դրա համար պատճառ է կալորիաներով հարուստ սննդի
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Անի Կարախանյանի խոսքով' ճարպակալման երկու տեսակ կա' սննդակարգի խախտման հետեւանքով առաջացած եւ տարբեր հիվանդությունների:
Ճարպակալումից խուսափելու համար նա խորհուրդ տվեց օրական ավելի քան մեկ ժամ ֆիզիկական վարժություններ կատարել, սնվել ճիշտ, նվազագույնի հասցնել քաղցր խմիչքները, շոկոլադը, ֆասթֆուդը, ճարպոտ սնունդը, օգտագործել մրգեր, բանջարեղեն: «Ապացուցված է, որ ճարպակալումից խուսափելու համար պետք է օրական սնվել 3 եւ ավելի անգամ' քիչ չափաբաժիններով: Ավելորդ քաշը կորցնելու համար հատուկ դիետայի անցնելը, ինչ-որ սպորտաձեւով զբաղվելը սխալ է»,- ասաց Ա. Կարախանյանը:
Արմենպրես



