Երեխաները մանկապարտեզում դիմակո՞վ կլինեն. Hraparak.am

Մայիսի 18-ից գործելու են մանկապարտեզները, որպեսզի աշխատող ծնողներն աշխատանքի գնալու հնարավորություն ունենան։

Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ դիմակների կրումը փակ և բաց հաստատություններում պարտադիր է լինելու։ Մինչդեռ հարց. ինչպես է հնարավոր լինելու ստիպելու 3-4-5 տարեկան երեխաներին ժամերով դիմակ կրել։ Մանկապարտեզներում այսօրվանից սկսվել են երկուշաբթի օրվանից աշխատանքի կազմակերպման վերաբերյալ ժողովներ։

«Վիննի Թուխը և ընկերները» մանկապարտեզից օրինակ՝ հայտնեցին, որ քիչ հետո աշխատակարգն առցանց քննարկելու են։

Բայց հեռախոսին պատասխանած դաստիարակչուհին հայտնեց․« Ես որքանով տեղյակ եմ՝ երեխաների մասկաների մասին ոչինչ գրված չէ, ես ոնց հասկացա՝ երեխաները պետք է գան, դռան մոտ դիմակները գցեն։ Իսկ դիմակները վերաբերում են անձնակազմին։ Բայց ամեն դեպքում, ժողովից հետո ինչպես տնօրենը կասի, այնպես էլ կանենք, միգուցե ինքը այլ առաջարկներ է՞լ ունի, ես չգիտեմ։ Ես տեղյակ եմ այն ամենին, ինչ ընդհանուր հրապարակվել է »։ «Ամենագետներ» նախակրթարանից էլ հայտնեցին․«Ճիշտն ասած՝ մենք դեռ նախապատրաստական աշխատանքների մեջ ենք, դեռ ծնողներին ենք զանգահարում։ Դեռ չգիտենք՝ ինչ քանակ է գալու։ Բայց ամեն դեպքում, հատուկ կանոնակարգ կա արդեն պետության կողմից տրամադրված, թե ոնց պետք է աշխատահանում լինի, ոնց դիմավորենք։ Ասեմ, որ ծնողների մուտքը խստիվ արգելվում է»։ Հ․Գ․ Քիչ առաջ պարետը նոր որշում հրապարակեց, ըստ որի՝ նշված են, թե ինչ կանոններ են սահմանված մանկապարտեզների համար. Պարետի նոր որոշման հավելված 12-ում սահմանված են նախադպրոցական կրթություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքային կանոններն ու անվտանգության նորմերը: Նշվում է, որ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը, մանկապարտեզները գործելու են մայիսի 18-ից:

• Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝ թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ), 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, քրոնիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ ունեցող անձինք և այլն:

• Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:

• Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:

• Երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։

• Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Պետք է նախապես ցուցակագրել այն երեխաներին, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին նախակրթական հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել:

• Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):

• Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց:

• Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը: Չեղարկվում կամ հետաձգվում են խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):

• Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

• Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

• Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ:

• Մուտքի մոտ ապահովվում է 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաների առկայություն՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

• Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

• Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

• Իրականացվում է աշխատողների և երեխաների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմող աշխատողին և չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

• Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

• Երեխաներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։