Համաշխարհային ռեկորդ. 65-ամյա կինը քառյակ է ունեցել

Ծննդաբերության համաշխարհային ռեկորդ Գերմանիայում: 65-ամյա գերմանուհի Աննեգրեթ Ռաունինգը միաժամանակ լույս աշխարհ է բերել քառյակի: Երեք տղաներն ու մեկ աղջիկը ծնվել են ժամկետից շուտ: Նորածիններից յուրաքանչյուրը կշռում է մեկ կգ-ից պակաս:

Մանուկներն այժմ  գտնվում են բժիշկների հատուկ հսկողության տակ: Թոշակառու Ռաուգինգն արդեն իսկ 13 երեխաների մայր էր: Նրա զավակներից ավագը 44 տարեկան է: Ռեկորդակիր կինն  ունի նաեւ 7 թոռ:

Աղբյուրը՝ «Արարատ» TV