27-ամյա կինը, ում արգանդը քաղցկեղի պատճառով հեռացրել են, որոշել է ցանկացած գնով մայր դառնալ: Իդեալական փոխնակ մոր փնտրտուքների ժամանակ նրա ընտրությունը սեփական մոր վրա է կանգ առել:
Սառա Դոնահյուի ձվարանները վիրահատության ժամանակ բժիշկները պահպանել են, և կինը մայր դառնալու հնարավորություն է ստացել:
Սառան և նրա զուգընկերը, փոխնակ մայրերի թեկնածությունները քննարկելիս, վախեցել են, որ այդ կինը չի
Լինդան Mail Online-ի լրագրողներին պատմել է, որ իր դուստրն այնքան բաների միջով է ստիպված եղել անցնել, որ ինքն առանց երկար մտածելու որոշել է օգնել աղջկան:
Սակայն պարզվել է, որ արհեստական բեղմնավորման համար զույգը պետք է 10 հազար դոլար վճարի, և այժմ ամբողջ ընտանիքը գումար հավաքելով է զբաղված, քանի որ բեղմնավորումն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ անել, այլապես 50 տարեկանից հետո բժիշկները թույլ չեն տա Լինդային փոխանորդ մայր դառնալ:
Աղբյուրը` 1in.am