Բժիշկները Երկրագնդի 7-միլիարդերորդ բնակչի մոր՝ Կալինինգրադի բնակչուհի Ելենա Նիկոլաեւայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, այդ մասին նա իմացել Է երեխայի ծնվելուց ընդամենը մի քանի ամիս հետո:
Ուրախալի իրադարձությունից ընդամենը մի քանի ամիս անց հայտնի դարձավ բժիշկների ահավոր ախտորոշումը՝ կրծքագեղձի քաղցկեղ: Ելենայի հարազատ մորաքույրը՝ Լյուդմիլա Մադեկինան, այն կարծիքին Է, որ քիմիաթերապիայի առաջին բուժընթացը հաջող Է եղել: Ելենան չի ընկճվում եւ իրեն համառ պայքարի Է տրամադրում հիվանդության դեմ: