Մանկական մահացությունների թիվը կրճատելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը պատվաստումների ազգային օրացույցը համալրում է ևս մեկ պատվաստանյութով, որի նպատակն է կանխելու պնևմակոկային հիվանդությունները, որոնցից վտանգավոր են թոքաբորբն ու ուղեղի թաղանթի բորբոքումը՝ մենինգիտը:
Ինչպես օրերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» գլխավոր տնօրենի խորհրդական, Իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, սեպտեմբերի 16-ից հանրապետության բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում պլանային կարգով կկատարվեն պնևմակոկային պատվաստումները:
Գ.Սահակյանի խոսքերով` միջմկանային պատվաստման եղանակով կպատվաստվեն մինչև 1,5 տարեկան երեխաները: Հայաստանում կիրառվելու է բելգիական արտադրության պատվաստանյութ:
«Հայաստանի պոլիկլինիկաներում, կլինիկաներում կիրառվում են նույն պատվաստանյութերը: Իսկ եթե ծնողը չի ցանկանում, որ իր երեխան պատվաստվի պոլիկլինիկայում, ապա դա իր խնդիրն է, կարող է մասնավոր կլինիկայում պատվաստել, քանի որ նախարարությունը նրանց ևս պատվաստանյութեր է տրամադրում»,- ասաց Գ.Սահակյանը` հավելելով, որ Հայաստանում կիրառվում են միայն եվրոպական արտադրության պատվաստանյութեր:
Շարունակությունը` http://www.panorama.am/