Երևանում մենինգիտի համաճարակ չկա, հիվանդանոցներում գրացված մենինգիտի դեպքերն էլ չեն առաջացել մենինգակոկային վարակի հետևանքով, որի դեպքում բուժումը բարդանում է, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է մանկաբույժ Էլմիրա Մինասովան:
«Մենինգատիպ վարակները հանդիպում են հատկապես ամառային սեզոնին, երբ մեծ է աղիքային ինֆեկցիաներով հիվանդացության մակարդակը: Թույլ իմունիտետի դեպքում հիվանդանալու վտանգը մեծանում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է բժիշկը` տեղեկացնելով, որ ավելի շատ հիվանդությունը հանդիպում է մանկահասակ երեխաների մոտ:
Մենինգիտ հիվանդության ժամանակ ախտարհարվում են գլխուղեղի փափուկ և կոշտ թաղանթները, այն հաճախ է ունենում բռնկումներ, հարուցիչն անկայուն է և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Էլմիրա Մինասովայի խոսքով` հիվանդության տեսանելի ախտանիշ կարող է լինել գլխացավը, գիտակցության կորուստը, երբ հիվանդը գլուխը հետ է գցում ու, երբ ցանկանում եք ուղղել այն, գլուխը նորից հետ է գնում:
Շարունակությունը` http://www.tert.am/