Սաուդյան Արաբիայում 25 տարվա զույգը ստիպված ամուսնալուծվել է՝մանուկ հասակում նույն կնոջ կողմից կրծքով կերակրված լինելու պատճառով

Սաուդյան Արաբիայում դատարանը պաշտոնապես բաժանել է ամուսնական մի զույգի, ով, ինչպես պարզվել է, մանուկ հասակում կրծքով կերակրվել է միևնույն կնոջ կողմից։

Ինչպես նշում է Al Arabiya-ն, հետաքրքրական է, որ կին ու տղամարդը, որոնց ինքնությունը չի նշվում, ամուսնացած են եղել 25 տարի և ունեն 7 երեխա։ Դատարանը նրանց գործը քննել է 3 ամիս, ինչից հետո նման վճիռ է կայացրել։
Աղբյուրը մանրամասնում է, որ, ըստ մուսուլմանական օրենքների, միևնույն կնոջ կողմից կրծքով կերակրվող երեխաները համարվում են արյունակից բարեկամներ, ուստիև չեն կարող ամուսնանալ։

Աղբյուրը` http://www.tert.am/