Փետրվարին Շիրակի մարզում ծնվել է 265 երեխա

Փետրվարին Շիրակի մարզում գրանցվել է 265 ծնունդ, որոնցից 140-ն աղջիկներ են:Նորածինների մեջ կան երկու զույգեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Շիրակի մարզպետարանի հասարակության հետ կապերի բաժնից, ծնունդների առավելագույն թիվն արձանագրվել է Գյումրու ծննդատանը` 108 ծնունդ, 76 մանկիկ լույս աշխարհ է

եկել Ախուրյանի, 54-ը` Արթիկի «Մոր եւ մանկան» կենտրոններում,13-ը` Մարալիկում, 11-ը` Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում, մյուսներն Աղինում եւ Ամասիայում: