Ինչպե՞ս են Կուբայում դաստիարակում երեխաներին

Լավատեսություն. կուբացիների բնավորության առանցքային գիծն է:

Երեխաները մեծանում են առանց բարդույթների: Այստեղ չկա ամոթի զգացում, երեխաները կարող են ծնողների հետ խոսել ցանկացած թեմայով, և դա որևէ մեկին չի զարմացնում:

Այս երկրում կա հստակ տարբերություն աղջիկների ու տղաների դաստիարակության հարցում: Յուրաքանչյուր կուբացի աղջիկ գիտի, որ իր ուսերին է լինելու տան հոգսերն ու երեխաների դաստիարակությունը: Տղաներն էլ պետք է միայն անեն «տղամարդկային» գործեր: Ընդհանրապես այս երկրում երեխայի ծննդից հետո նրանով զբաղվում է մայրը: Մայրիկներին օգնելու համար այստեղ գործում է «Կրթի՛ր երեխայիդ» ծրագիրը: Սա այն երեխաների համար է, ովքեր չեն հաճախում մանկապարտեզ: Ծրագիրն օգնում է երեխաներին նախապատրաստվել դպրոցին:

Կրթությունն այս երկրում շատ կարևոր է և հասանելի է հասարակության բոլոր շերտերին: Կուբայում դպրոցները միայն պետական են: Միջնակարգ դպրոցն այստեղ 10 տարի է: Հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է դպրոցից ու հենց առաջին դասարանից: Այնտեղ գործում են նաև պիոներական ու կոմսոմոլյան կազմակերպություններ:

Յուրաքանչյուր աշակերտ կարող է դեռ փոքր տարիքից գումար աշխատել: Կուբայի բոլոր դպրոցներն ունեն հատուկ ժամեր, որոնց ընթացքում աշակերտները զբաղվում են գյուղատնտեսական գործերով: Քաղաքի դպրոցների երեխաները կարող են աշխատել ամառային արձակուրդների ընթացքում: Թեպետ կրթությունը հասանելի է բոլորին, այնուամենայնիվ, համալսարան կարող են ընդունվել միայն լավ սովորողները: Ընդունելության ընթացքում հաշվի են առնում ոչ միայն գիտելիքների մակարդակն, այլև վարքը:

Եթե լսեք, որ կուբացի փոքրիկը խոսում է սիրուց, չզարմանաք: Կուբայում սա շատ նորմալ է: Կուբայում սեռական կյանքը սկսում է 14 տարեկանից: Չնայած սրան՝ այս երկրում ամուսնության ընդունված տարիքը 22-ն է: