Հաղորդում է արագիլը :)

-Բարեւ, մոլորակ: Ես Ռիման եմ, ծնվել եմ «Շենգավիթ» ԲԿ-ում:  Իմ՝ լույս աշխարհ գալուն օգնել է բժիշկ Ռուբեն Թևոսյանը: Ես այնքա~ն ուրախ եմ, որ եղել եմ ապահով ձեռքերում, եւ առանց դժվարության մայրիկս ինձ կյանք է պարգեւել: Արդեն մեծ աղջիկ եմ, մայրիկս սիրուն շորիկներ է հագցնում, ես էլ թիթիզանում եմ:

Հենց մի քիչ էլ մեծանամ, կսկսեմ օգնել մայրիկիս, որպեսզի  նա շատ չհոգնի: Մենք պետք է շատ սիրենք մեր մայրիկներին ու հոգանք նրանց մասին, չէ՞ որ նրանցից ավելի մեզ որեւէ մեկը չի կարող սիրել: Մեր մայրիկներն են, որ անքուն գիշերներ են անցկացնում օրորոցի կողքին, խնամում ու գուրգուրում են մեզ: Երբ հիվանդ ենք, մեզնից ավելի են տանջվում: Իսկ մեր առողջությունը  նրանց համար իսկական երջանկություն է:

Անցած շաբաթ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում  65 առողջ բալիկների ծննդով 65 կանայք են երջանկացել: Նորածիններից  33-ը՝ հայրիկի, 32-ը մայրիկի ապագա օգնականներ են:

«Իմ Փոքրիկ»-ը եւ «Շենգավիթ»-ը բոլոր փոքրիկներին մաղթում են ծիծաղաշատ մանկություն:

Լուսանկարը հրապարակված է ծնողի թույլտվությամբ: