Պասիվ ծխելը երեխաների մոտ մեծացնում է ոչ միայն քաղցկեղի, այլև անուշադրության ու հիպերակտիվության զարգացման վտանգը: Նման եզրակացության են եկել հետազոտողները՝ ուսումնասիրելով 4-12 տարեկան 2357 երեխաների:
Ըստ Մեդդեյլի պարբերականի՝ գիտնականների կարծիքով՝ առավել մեծ է այդ հիվանդությունների զարգացման ռիսկը այն երեխաների մոտ, ովքեր օրական մեկ-երկու ժամ են անցկացնում ծխով լի սենյակում: Գիտնականները նաև հիշեցրել են, որ ծխախոտի ծուխը երեխայի մոտ ավելի ուշ տարիքում կարող է բերել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման:
Աղբյուր` Panorama.am