Լեհական Լոմժա քաղաքում ձերբակալվել է 41-ամյա մի կին, որը կասկածվում է իր առնվազն հինգ երեխաների սպանության մեջ,- գրում է The Warsaw Voice-ը՝ վկայակոչելով դատախազության մամլո քարտուղար Լոմժի Մարիա Կուդիբային:
Հետաքննության տվյալներով՝ 1998-2012 թթ. ժամանակահատվածում կինը ծննդաբերել է ութ երեխա: Նրանցից երկուսը ողջ են:
Չորս երեխաների մարմինները հայտնաբերվել են կնոջ տանը, հինգերորդի մարմինը չի հայտնաբերվել, սակայն, ամենայն հավանականությամբ, նա ևս մահացել է:
Գործի հետաքննությունը կշարունակվի առնվազն երեք ամիս: Այս ընթացքում կկատարվի դիահերձում: Փորձաքննությունը պետք է պարզի՝ արդյո՞ք կինը երեխաների մայրն է,- գրում է The Daily Mail-ը: