Հայտնի փաստ է, որ երկվորյակները ծնվում են միեւնույն օրը: Բայց անցյալ տարի բժշկական ոլորտն ականատես եղավ արտառոց մի ծննդի: Մարի Ջոնս-Էլլիոտի երկվորյակները լույս աշխարհ եկան 87 օր տարբերությամբ. առաջին աղջիկը ծնվեց հունիսի 1-ին, իսկ երկրորդը՝ օգոստոսի 27-ին:
Իսկ այժմ վերադառնանք Հայաստան: Նախորդ շաբաթ Շենգավիթ բժշկական կենտրոնում ծնվել է 52 երեխա: Այս անգամ արական սեռը գերազանցում է իգականին. 30-ը տղա են, 22-ը՝ աղջիկ:
Շնորհավորում ենք բոլոր փոքրիկների ծնողներին, մաղթում առողջ և ուրախ մանկություն: