2012թ. հուլիսի 11-ին 18:30-ին միջազգային փաստագրական «THE TWINS. Երկվորյակներ» նախագիծը կազմակերպում է նշանակալի իրադարձություն: Երևանում բնակվող շուրջ 40 զույգ երկվորյակներ կհավաքվեն Կասկադի աստիճանների մոտ, որտեղ եզակի կոմպոզիցիա կկազմվի՝ ստեղծելու համար պատմական լուսանկար:
Նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա-Տրուֆանովան, աշխատելով տարբեր տարիքի ու մասնագիտությունների տեր երկվորյակների փաստագրական կադրերեի վրա, եղել է նախկին խորհրդային երկրներում ու եվրոպական երկրներում: Ժամանակակիցների դեմքերը եզակի լուսանկարչական ալբոմի, ինչպես նաև «THE TWINS. Երկվորյակներ» փաստագրական ֆիլմի նկարահանման համար հիմք կծառայեն:
Միջոցառումը տեղի կունենա Գաֆէսճյան արվեստի կենտրոնի և «Аurora 100.6 Fm» ռադիոկայանի աջակցությամբ:
PanARMENIAN.Net